Թուրինի «Յուվենտուսը» և Մատիա Պերինը կշարունակեն համագործակցությանը

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Մատիա Պերինը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Այս մասին հայտնում է Թուրինցիի մամուլի ծառայությունը։

29-ամյա դարպասապահը 2018 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում», ուր տեղափոխվել է «Ջենոայից»։

Ընդհանուր առմամբ, Մատիա Պերինը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 17 հանդիպում։