«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել այլ ակումբ, տեղեկացնում է Northern Echo-ն:
Աղբյուրի տվյալներով՝ դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Նյուքասլը». «կաչաղակների» ղեկավարությունը ցանկանում է կիսապաշտպանին տեսնել թիմում։
Ավելի վաղ հաղորդվում էր 30-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «Թոթենհեմի», «Էվերթոնի» և «Վեսթ Հեմի» հետաքրքրության մասին։
Ձմռանը «Բրենթֆորդը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր էր կնքել Էրիկսենի հետ։ Դանիացին թիմի կազմում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։