Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպմանը։
«Քաղաքայինների» համար դա 100-րդ հանդիպումն էր մրցաշարում։ Անգլիական ակումբը տարել է 55 հաղթանակ։ Սա Չեմպիոնների Լիգայի պատմության երկրորդ արդյունքն է։
Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում իր առաջին 100 խաղում ավելի շատ հաղթանակներ տարել է միայն Մադրիդի «Ռեալը»՝ 57։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ՝ առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ (1:0): 1/2 եզրափակչում «քաղաքայինները» կհանդիպեն «Ռեալի» հետ։