Ժոան Լապորտան և Մինո Ռայոլան կրկին հանդիպել են

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդով, հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա նորվեգացու գործակալը՝ Մինո Ռայոլան, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ քննարկել է իր հաճախորդի հնարավոր տեղափոխությունը։

Նշվում է, որ Լապորտան Ռայոլային ասել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» ևս մեկ փորձ կկատարի հարձակվողին ձեռք բերելու համար։ Բանակցային գործընթացը կսկսվի առաջիկա ամռանը: