«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն որոշել է ավարտել կարիերան Իտալիայի հավաքականում, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով La Repubblica-ին։
Նշվում է, որ Իտալիայի հավաքականի ընկերական խաղն Արգենտինայի դեմ (հունիսի 1) վերջինը կլինի 32-ամյա հարձակվողի համար։
Իմոբիլեն նման որոշում է կայացրել Աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆի մրցաշարում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտության պատճառով: