«Ատլետիկոն» և «Յուվենտուսը» հետաքրքրված են Արգենտինայի հավաքականի պաշտպանի ծառայություններով

Մադրիդի «Ատլետիկոն» և «Յուվենտուսը» հետաքրքրված են «Ուդինեզեի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Նահուել Մոլինայով, հայտնում է TuttoMercatoWeb-ը:

Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ հանդիպում են նախատեսել Մոլինայի գործակալի հետ։ Նրանք հույս ունեն, որ շուտով կսկսեն բանակցությունները:

«Ուդինեզեն» պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել 25-30 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը «Ուդինեզեի» կազմում Ա Սերիայի 28 խաղում դարձել է 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: