«Բարսելոնան» որոշել է 1 տարով երկարաձգել հարձակվող Լյուկ դե Յոնգի վարձակալության ժամկետը՝ տեղեկացնում է Diario Sport-ը:
Ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել անցյալ տարի՝ ամռանը, «Սևիլիայից»։
Հոլանդացին գոհ է թիմում իր ունեցած կարգավիճակից և նույնպես ցանկանում է մնալ ակումբում:
31-ամյա Լյուկ դե Յոնգն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: