«Արսենալն» ամռանը կփորձի ձեռք բերել «Ասթոն Վիլայի» կիսապաշտպանին

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կարող է փոխել ակումբային գրանցումը: «Արսենալը» հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» ցանկանում են ամռանը պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Լոնդոնյան ակումբը երկար ժամանակ է՝ հետևում է կիսապաշտպանի խաղին։ Նշվում է, որ Դուգլաս Լուիսի ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի ևս մի քանի ակումբներ:

Լուիսն «Ասթոն Վիլայում» հանդես է գալիս 2019 թվականից, որտեղ նա տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթիից» 16,8 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: