«Նյուքասլը» թիրախավորել է Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին

«Բրայթոնի» հարձակվող Լեանդրո Տրոսարը կարող է փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում է պայմանագիր կնքել «Նյուքասլը»:

Տրոսարդն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը բելգիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո։