«Ուդինեզեի» պաշտպան Նահուել Մոլինան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա արգենտինացու տրանսֆերի գնմանը հավակնում է «Ատլետիկոն»:
Հաղորդվում է, որ իտալական ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 25-30 մլն եվրոյի դիմաց։
Մոլինան ընթացիկ մրցաշրջանում «Ուդինեզեի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: