Դանի Ալվես. «Ոչ մի տեղ Մեսսին այնքան լավը չի լինի, որքան «Բարսելոնայում», տուն վերադառնալու ժամանակն է»

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոստովանել է, որ կցանկանար, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վերադառնա ակումբ։

«Մեսսին կարող է  վերադառնալ «Բարսելոնա» ինձ հետ վերջին անգամ խաղալու համար: Ոչ մի տեղ նա այնքան լավը չի լինի, որքան «Բարսելոնայում»: Ժամանակն է տուն գալու»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։