Յասպեր Սիլեսսենն, ամենայն հավանականությամբ կլքի «Վալենսիան»

«Վալենսիան» պատրաստ է վաճառել թիմի դարպասապահ Յասպեր Սիլեսսենին, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍՎ-ն հետաքրքրված է 32-ամյա դարպասապահի ծառայություններով։

«Վալենսիան» ցանկանում է վաճառել Սիլլեսենին՝ իր ֆինանսական վիճակը բարելավելու համար:

Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Սիլեսսենը Լա Լիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ երեք խաղում անառիկ պահելով դարպասը: