«Մանչեսթեր Սիթին» Էրլինգ Հոլանդին առաջարկել է գերշահավետ պայմանագիր

«Մանչեսթեր Սիթին» շահավետ պայմանագիր է առաջարկել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:

Եթե ​​նորվեգացի ռմբարկուն տեղափոխվի անգլիական ակումբ, ապա նրա աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 30 միլիոն եվրո, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն: Համաձայնագիրը նախատեսված կլինի 5 տարով։

«Քաղաքայինների» առաջարկը ենթադրում է 75 միլիոն եվրո չափով հրաժարագնի կետի ակտիվացում, ինչպես նաև 70 միլիոն եվրո գումարի վճարում ֆուտբոլիստի գործակալին:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը Բունդեսլիգայում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: