«Յուվենտուսը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել պաշտպան Լուկա Պելեգրինիին, հայտնում է La Stampa-ն:
Թուրինցիների մարզչական շտաբը գոհ է 23-ամյա իտալացու խաղից և նրան տեսնում է թիմի հիմնական կազմում։
Պելեգրինիի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: