Ջեսի Լինգարդը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Յուվենտուսը», «Միլանը» և «Ռոման» հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդով, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կարող է նոր ակումբ տեղափոխվել այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով։

Կիսապաշտպանով հետաքրքրված էին նաև «Վեսթ Հեմը» և «Նյուքասլը»: Ինքը՝ Լինգարդը, կցանկանար կարիերան շարունակել «Վեսթ Հեմում», որտեղ նախկինում հանդես էր գալիս վարձավճարով։

Կիսապաշտպանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: