«Վալենսիան» պատրաստ է վաճառել թիմի դարպասապահ Յասպեր Սիլեսսենին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍՎ-ն հետաքրքրված է 32-ամյա դարպասապահի ծառայություններով։
«Վալենսիան» ցանկանում է վաճառել Սիլլեսենին՝ իր ֆինանսական վիճակը բարելավելու համար:
Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Սիլեսսենը Լա Լիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ երեք խաղում անառիկ պահելով դարպասը: