Հայտնի է «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակը

«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը կլինի «Արսենալի» գլխավոր նպատակն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ լոնդոնյան ակումբի համար կենտրոնական կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելն առաջնահերթություն կլինի մրցաշրջանի ավարտից հետո:

«Գայլերը» Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում են 50-60 միլիոն ֆունտ ստերլինգ

2021/22 մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նևեշի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։