Անտոնիո Կոնտեն ցանկանում է «Թոթենհեմում» տեսնել իր նախկին ֆուտբոլիստին

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին հայտնվել է «Թոթենհեմի» թիրախում, տեղեկացնում է Goal-ը՝ հղում անելով The Athletic-ին։

«Խցանների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն աշխատել է 22-ամյա ֆուտբոլիստի հետ, երբ նա գլխավորում էր միլանյան ակումբը, և այժմ ցանկանում է պաշտպանին տեսնել իր թիմում։

Ընթացիկ մրցաշրջանում Բաստոնին «Ինտերի» կազմում անցկացրել է 27 հանդիպում Ա Սերիայում: Իտալացու պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո: