Յուրգեն Կլոպ. «Կարիերայի ավարտից հետո Գվարդիոլայի հետ ժամերով կխոսենք ֆուտբոլից»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանն ընդառաջ խոսել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:

«Հնարավոր է, որ երբ ես և Պեպն ավարտենք մեր կարիերան, մենք կարող ենք ինչ-որ տեղ հանդիպել և ժամերով խոսել այն տարբեր բաների մասին, որոնք տեսել ենք այս խաղում: Հետաքրքիր կլիներ»,- գերմանացի մասնագետին է ցիտում Mirror-ը։

Այսօր կկայանա Անգլիայի Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը։ Այն տեղի կունենա Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։