«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի՝ «Բրայթոնի» դեմ հանդիպման արդյունքը (1:2):
««Արսենալն» ինքը բարդացրեց իր կյանքը։ Մենք գործեցինք անզգույշ ու ոչ ճշգրիտ, չէինք ձգտում հարձակվել։
Բարդ շաբաթ ունեցանք, լուրջ կորուստներ ենք կրում։ Սակայն եթե ցանկանում ես ստանալ այն, ինչ քեզ հարկավոր է, չպետք է հույս ունենալ, որ ամեն ինչ կատարյալ և հեշտ կլինի։
Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, բայց մենք պետք է լրջորեն վերաբերվենք, թե ինչպես խաղացինք այսօր, հատկապես առաջին խաղակեսում»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն: