Ապրիլի 9-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի խաղում 6:1 հաշվով հաղթել է «Կլերմոնին»։ Փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապպեն այդ հանդիպմանը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Լիգա 1-ի նախորդ տուրի խաղում ֆրանսիացի ռմբարկուն 2 գոլ խփեց և 3 գոլային փոխանցում կատարեց թիմակիցներին, ինչն օգնեց ՊՍԺ-ին հաղթել «Լորյանին» (5:1):
Վերջին 2 խաղում Մբապպեն 9 արդյունավետ գործողություն է կատարել՝ 5 գոլ և 4 գոլային փոխանցում։