«Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետան կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «թոշակառուների» մամուլի ծառայությունը, իսպանացին վարակվել է կորոնավիրուսով, և չի մասնակցել ԱՊԼ-ի 32-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղին:
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Չելսի» հանդիպումը կայանալու է ապրիլի 12-ին՝ ժամը 23:00-ին:
Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր «սերուցքայինների»՝ հաղթանակով 3:1 հաշվով: