Հայտնի է դարձել, թե որքան աշխատավարձ է ցանկանում իր նոր թիմում ստանալ պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։
Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստն ակնկալում է վաստակել տարեկան 12,5 միլիոն եվրո։ Պաշտպանը նաև ցանկանում է 20 միլիոն եվրո բոնուս ստանալ՝ պայմանագիր կնքելու համար:
Հաղորդվում է, որ գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են «Թոթենհեմը» և «Բարսելոնան»:
2021/22 մրցաշրջանում Ռյուդիգերը «Չելսիի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։