ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը թիմում կմնա առնվազն մեկ տարի։ Ոչ մի ակումբ չունի ֆինանսական հնարավորություններ նրա տեղափոխությունը կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Խոսքը վերաբերում է ոչ միայն բրազիլացու տրանսֆերի համար վճարվելիք գումարին, այլև այն աշխատավարձին, որը կպահանջի 30-ամյա ֆուտբոլիստը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ֆրանսիական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը ֆրանսիական Լիգա 1-ի 16 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նեյմարը նաև երկու գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների Լիգայի 6 հանդիպումներում: