«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնել է, որ ակումբը ակտիվ կլինի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մասնագետը նախատեսում է թիմի կազմը ընդլայնել, հասցնելով 25 հոգու։
Եթե ինձ հարցնեք, թե քանի ֆուտբոլիստ պետք է լինի թիմում, կասեմ, որ թիմում պետք է լինեն 22 ֆուտբոլիստ և երեք դարպասապահ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Daily Telegraph-ը։
Մարզիչն այս պահին իր տրամադրության տակ ունի 18 ֆուտբոլիստ, որոնցից երեքի պայմանագրերն ավարտվում են ամռանը։