«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է El Nacional-ը:
Կատալոնական ակումբում կարծում են, որ 24-ամյա ֆրանսիացին կլքի թիմը ազատ գործակալի կարգավիճակով և կմիանա ՊՍԺ-ին, եթե Կիլիան Մբապպեն հեռանա փարիզյան ակումբից, հայտնում է աղբյուրը։
Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։