«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է թիմի պաշտպան Ժերար Պիկեի փոխարինումն «Այնտրախտի» հետ Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը։
Խաղն անցկացվեց Ֆրանկֆուրտում և ավարտվեց 1:1 հաշվով։ Պիկեն կատալոնական ակումբի մեկնարկային կազմում էր, սակայն խաղաց ընդամենը 23 րոպե, իսկ նրան փոխարինեց Կլեման Լանգլեն։
«Որոշ ժամանակ նա փորձում էր դիմանալ մկանային ցավին և դիմանում էր, բայց որոշեց, որ այսօր դա կարող է խնդիրներ ստեղծել, և նա փոխարինում խնդրեց», – Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին Կատալոնիայում։