ՊՍԺ-ն կարող է նոր մարզական տնօրեն նշանակել.
Ինչպես հայտնում է France Bleu-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը, ակումբը կապ է հաստատել «Սևիլիայի» տնօրեն Ռամոն Մոնչիի հետ։
Փարիզցիները ցանկանում են նրան հրավիրել՝ փոխարինելու Լեոնարդոյին, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։
Նշվում է, որ Մոնչին անտարբեր չի մնացել ՊՍԺ-ի ցուցաբերած հետաքրքրության նկատմամբ՝ չնայած նրան, որ «Սևիլիայում» գոհ է ամեն ինչից։
Կողմերը առաջիկայում կսկսեն բանակցությունները: