Իտալական երկու գրանդ ցանկանում են թիմ հրավիրել Խուան Մատային

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է հեռանալ ակումբից:

Նրան իրենց թիմերում ցանկանում են տեսնել ՝ «Ինտերն»  և «Միլանը»։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մատան չի մտածում ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

Նաև ֆուտբոլիստը չի պատրաստվում լինել Մանչեսթերի մարզչական շտաբի կազմում։ Սա նրա ծրագրերի մեջ չի մտնում։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 177 րոպե բոլոր մրցաշարերում անցկացրած հինգ խաղում։

Մատայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3 միլիոն եվրո։