Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է հռոմեական «Լացիոյի» ներկայիս մարզիչ Մաուրիցիո Սարիին թիմ հրավիրելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Il Messaggero-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 63-ամյա մասնագետի պայմանագրում կա կետ, ըստ որի՝ նա կարող է հեռանալ իտալական ակումբից, եթե առաջարկ ստանա արտասահմանյան թիմից։
Սարին «Լացիոն» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ Նախկինում նա մարզել է, նաև Թուրինի «Յուվենտուսը» «Նապոլին», «Էմպոլին» և մի շարք այլ թիմեր։