«Վեսթ Հեմը» իր ուշադրությունը սևեռել է «Սևիլիայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսի վրա։
Իսպանական ակումբը պատրաստ է վաճառել 27-ամյա ֆուտբոլիստին 80 միլիոն եվրոյով, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օկամպոսը, ում պայմանագիրն ավարտվում է 2024-ին, դեմ չէ փոխել ակումբային գրանցումը։ Նա ցանկանում է տեղափոխվել գրանդ ակումբ:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն իսպանական Լա Լիգայում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։