Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ցանկանում է լքել ակումբը՝ հայտնում է լրագրող Միրկո Կալեմեն:
Աղբյուրի տվյալներով՝ 21-ամյա նորվեգացին ցանկանում է խաղալ «Ռեալում»:
Նշվում է, որ այս տարբերակը Հոլանդի համար առաջնային է, կարիերան շարունակելու հարցում:
Ընթացիկ մրցաշրջանում ռմբարկուն «Բորուսիայի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։