«Խետաֆեի» կիսապաշտպան Կարլես Ալենյան կարծում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կդառնա աշխարհի լավագույն մարզիչը։
«Վստահ չեմ, որ հնարավորություն կունենամ խաղալ Չավիի թիմում, չեմ կարծում, եթե անընդհատ մտածեի այդ մասին, կխելագարվեի։
Բայց ես կցանկանայի խաղալ նրա գլխավորությամբ, քանի որ Չավին իմ կուռքն է: Կարծում եմ՝ նա կդառնա աշխարհի լավագույն մարզիչը»,- ասել է Ալենյան:
Ալենյան «Խետաֆեին» միացել է «Բարսելոնայից» 2021 թվականի ամռանը։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:
2021/22 մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։