«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան (CBF) 51-ամյա իսպանացուն համարում է Տիտեին փոխարինելու իդեալական թեկնածու, ով հեռանում է ԱԱ-2022-ից հետո։
Նշվում է, որ ֆեդերացիան արդեն կապ է հաստատել Գվարդիոլայի գործակալի հետ։
Գվարդիոլային առաջարկվում է պայմանագիր մինչև 2026 թվականը, տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով: