Իկեր Կասիլյասը Կարիմ Բենզեմային համեմատել է աստծո հետ

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի» դեմ խաղում (1:3).

«Կարիմը Սարդ-մարդն է։ Այն ինչ նա արեց երեկ անհավանական էր: Բենզեման ֆենոմեն է, հիանում եմ նրանով: Բենզեման աստված է»,- ասել է Կասիլյասը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 6-ին, Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ 32-ամյա ֆրանսիացին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։

Կողմերի միջև Պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: