«Բավարիան» համաձայնության է եկել «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի հետ, հայտնում է Bild-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբին մնում է միայն համաձայնեցնել 19-ամյա հոլանդացու տրանսֆերը նրա ներկայիս ակումբի հետ։
«Այաքսը» ֆուտբոլիստի դիմաց պահանջում է 35 միլիոն եվրո, իսկ «Բավարիան» առաջարկում է 25 միլիոն եվրո:
Ինքը՝ Գրավենբերխը, չի մտածում «Այաքսի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին, որը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։
Ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան այլ տեղում շարունակել։ Սպասվում է, որ կողմերը շուտով վերջնական համաձայնության կգան:
2021/22 մրցաշրջանում Գրավենբերչը «Այաքսի» կազմում 38 խաղում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։