Անգլիական ակումբը ցանկանում է գնել Ջերի Սենթ Ժուստի տրանսֆերային իրավունքները

«Լեսթերը» հետաքրքրված է «Մայնցի» պաշտպան Ջերի Սենթ Ժուստի ծառայություններով, հայտնում է Leicester Mercury-ն:

Աղբյուրի համաձայն՝ «աղվեսները» 25-ամյա հոլանդացու հետ կարող են պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Վեսթ Հեմը»:  2021/22 մրցաշրջանում պաշտպանը «Մայնցի» կազմում անցկացրած 9 խաղում 1 գոլ է խփել։