Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ հարձակվող Կարիմ Բենզեման ռիսկի էր դիմում բաց թողնել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ առաջին հանդիպումը, քանի որ չի կարողացել գտնել իր անցաթուղթը մարզադաշտ մուտք գործելու համար։
Բարեբախտաբար, ֆրանսիացին գտել է այն ու հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Հանդիպումն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 3։1 հաշվով։
«Խաղից առաջ Բենզեման չէր կարողանում գտնել մարզադաշտ մտնելու համար անցաթուղթը։ Ես ասացի, որպեսզի նա շտապի, հակառակ դեպքում չէր կարողանա մասնակցել հանդիպմանը։ Բարեբախտաբար, Կարիմը գտավ այն»,- ասել է Անչելոտտին Amazon Prime-ին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդում։