Կարիմ Բենզեմա. «Խաղադաշտ էինք դուրս եկել՝ ցույց տալու, որ մենք «Ռեալ Մադրիդն» ենք»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը «Չելսիի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակի (3:1) մասին, որում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

«Կախարդական երեկո էր, ինչպես այն օրը ՊՍԺ-ի դեմ՝ «Բեռնաբեուում» (այդ խաղում Բենզեմայի հեթ-տրիկը «Ռեալին» դուրս բերեց ՉԼ-ի քառորդ եզրափակիչ:): Այսօր մենք խաղադաշտ դուրս եկանք հաղթելու, ցույց տալու, որ «Ռեալ Մադրիդն» ենք։ Մեզ մոտ ամեն ինչ լավ ստացվեց՝ առաջին րոպեից մինչև վերջին րոպեն:

Սրանք շատ կարևոր գոլեր էին։ Ես շատ ուրախ էի երրորդ գոլը խփելու համար, քանի որ առաջին խաղակեսում պահ էի բաց թողել և անհանգստացած էի դրա համար: Սակայն ես կարողացա կրկին գոլ խփել և շատ երջանիկ եմ»,- ասել է ֆրանսիացին Movistar-ին: