Բենզեման պատմության երկրորդ խաղացողն է, ով 2 հեթ-տրիկ է ձևակերպել ՉԼ-ի փլեյ-օֆֆի 2 անընդմեջ խաղում

Երեկ Լոնդոնում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը, որում «Ռեալը» 3:1 հաշվով հաղթանակ տոնեց «Չելսիի» նկատմամբ:

«Սերուցքայինների» կազմում 3 գոլ խփեց հարձակվող Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացին դարձավ պատմության մեջ երկրորդ խաղացողը, ով ՉԼ-ի փլեյ-օֆֆի 2 անընդմեջ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել (Squawka): Նախկինում այս նվաճմանը կարողացել էր հասնել միայն Կրիշտիանու Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի իր նախորդ խաղը «Ռեալն» անցկացրել էր ՊՍԺ-ի դեմ։ Այդ հանդիպմանը Բենզեմայի 3 գոլը մադրիդցիներին դուրս բերեց 1/4 եզրափակիչ փուլ (3:1):