«Բարսելոնան» ցանկանում է Ռոբերտ Լևանդովսկու գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից մեկին

«Բարսելոնան» ցանկանում է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործարքում ներառել պաշտպան Սերժինյո Դեստին, հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս կերպ կատալոնական ակումբը ցանկանում է նվազեցնել 33-ամյա լեհի տրանսֆերային արժեքը։

Նշվում է, որ «Բարսելոնան» սպասում է հարձակվողի վերջնական որոշմանը։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրած 38 խաղում խփել է 45 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում:

Հարձակվողի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։