Պոլ Պոգբան ընտրություն է կատարել «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի միջև

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է Tuttosport-ը։

Ըստ աղբյուրի՝ 29-ամյա խաղացողը թուրինյան ակումբի տարբերակը ավելի գրավիչ է համարում, քան ՊՍԺ տեղափոխվելու։ Սակայն խնդիրը կարող է լինել այն, որ «Ծեր սինյորան» պատրաստ չէ կիսապաշտպանին տարեկան 10 միլիոն եվրոյից ավելի վճարել, իսկ փարիզեցիները կարող են նրան ավելի բարձր աշխատավարձ առաջարկել։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է այս ամռանը, ուստի նա կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: