Ֆաբիան Շերը կարող է տեղափոխվելի իտալական գրանդ ակումբ

«Միլանը» հետաքրքրված է «Նյուքասլի» պաշտպան Ֆաբիան Շերի ծառայություններով, հայտնում է Goal-ը:

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը 30-ամյա շվեյցարացուն դիտարկում է որպես Ալեսիո Ռոմանյոլիի հավանական փոխարինող, եթե ֆուտբոլիստն այս ամառ հեռանա թիմից։

2021/22 մրցաշրջանում Շերը «Նյուքասլի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։