«Թոթենհեմը» մտադիր է ակտիվացնել Դեյան Կուլուշևսկու տրանսֆերը գնելու օպցիան

«Թոթենհեմը» կօգտնվի մրցաշրջանի վերջում «Յուվենտուսից» վինգեր Դեյան Կուլուշևսկու տրանսֆերը գնելու օպցիայից, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ շվեդ ֆուտբոլիստն ամռանը կարող է մշտական հիմունքներով տեղափոխվել լոնդոնյան ակումբ, որը պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 29 միլիոն եվրո։

21-ամյա խաղացողը վարձավճարով Անտոնիո Կոնտեի թիմ է տեղափոխվել 2022 թվականի հունվարին և լավ տպավորություն է թողել իտալացի մասնագետի վրա:

2021/22 մրցաշրջանում Կուլուշևսկին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։