«Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձել է Միլինկովիչ-Սավիչի թեկնածությանը

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը, հնարավոր է, ևս մեկ անգամ ուսումնասիրի 27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցը, ով կարող է փոխարինել Պոլ Պոգբային, եթե վերջինս հեռանա ակումբից։

Այս մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը սերբ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։