«Յուվենտուսը» թիրախավորել է Հենրիխ Մխիթարյանի թիմակցին

Թուրինի «Յուվենտուսը» կողմնորոշվել է իր գլխավոր տրանսֆերային նպատակի հարցում առաջիկա տրանսֆերային պատուհանի համար։

Թուրինցիների համար առաջնահերթ է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի ձեռքբերումը։

Իտալացի լրագրող Նիկոլո Շիրայի փոխանցմամբ՝ պատրաստ է խոշոր գումար առաջարկել իտալացու համար:

Ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն «Ռոմայի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ կավարտվի 2024 թվականի ամռանը։