Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլային կոնֆեդերացիան նշել է 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստին։
Մրցանակը ստացել է «Բավարիայի» և Կանադայի ազգային հավաքականի պաշտպան Ալֆոնսո Դևիսը։ Քվեարկությանը մասնակցել են 41 երկրների մարզիչներ, խաղացողներ, լրագրողներ և երկրպագուներ, որոնց ազգային ասոցիացիաները ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ են։
Դևիսից բացի՝ հավակնորդների թվում էին նաև Մայքլ Անտոնիոն («Վեսթ Հեմ», Ճամայկա), Ջոնաթան Դևիդը («Լիլ», Կանադա), Իրվինգ Լոսանոն («Նապոլի», Մեքսիկա), Ուեսթոն Մաքենին («Յուվենտուս», ԱՄՆ) և Քրիստիան Պուլիշիչը («Չելսի», ԱՄՆ):