Ն’Գոլո Կանտեն ցանկանում է տեղափոխվել իսպանական գերակումբ

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները ֆուտբոլիստին տեսնում են որպես Տոնի Կրոսի պոտենցիալ փոխարինող։

Ինքը՝ 31-ամյա ֆրանսիացին, պատրաստ է կարիերան շարունակել այլ առաջնությունում։

Կանտեի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «թոշակառուների» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը Կանտեի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։