«Թոթենհեմի» կիսապաշտպան Օլիվե Սկիպը կմնա լոնդոնյան ակումբում, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը նոր պայմանագիր է համաձայնեցրել 21-ամյա անգլիացու հետ։
Ակնկալվում է, որ պայմանագիրը կստորագրվի մոտ ժամանակներս։
Սկիպն այս մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում՝ և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ:
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։