Անտոնիո Ռյուդիգերի ծառայություններով իտալական ակումբ է հետաքրքրված

Միլանի «Ինտերը» ծրագրում է բանակցություններ վարել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ, ով մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռյուդիգերի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը», «Յուվենտուսը» և «Բավարիան»: